Մեր այս անհանգիստ ժամանակներում, երբ լրջորեն թիրախավորված է երկրի անվտանգային համակարգը, նշանառության տակ են վերցված Եկեղեցին, Դպրոցը, Մշակույթը, նենգարշավ է կազմակերված մեր ազգային ինքնությունը պայմանավորող հնարավոր ամեն ինչի դեմ, բացառիկ ազգանպաստ, հայրենանպաստ աշխատանք է կատարում «Փյունիկ» զարգացման կենտրոնը:
Մշակութակերտ կենտրոնի վերածված այս օջախը բացառիկ հետևողական աշխատանք է տանում հատկապես աճող սերնդի կրթադաստիարակչական զարգացման ուղղությամբ` վերածվել նոր անունների բացահայտման, նրանց լայն հանրությանը ներկայացնելու, մեծ ճանապարհ հանելու հարթակի:
Մեր նյութականացված, ամեն ինչի համար վճար պահանջող ժամանակներում սա բացառիկ հնարավորություն է սերնդի համար, որը հնարավոր է դարձել շնորհիվ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանի նվիրական գործունեության:
«Փյունիկ» զարգացման կենտրոնը ստանձնել է հիրավի մեծ առաքելություն, ցանկանք, որ անբեկանելի լինի նրա ընթացքը ժամանակի բերած փոթորիկներում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ